Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անտոնիո Տայանի. Կատալոնական ճգնաժամը Պիրենեյան թագավորության ներքին գործն է

Անտոնիո Տայանի. Կատալոնական ճգնաժամը Պիրենեյան թագավորության ներքին գործն է
20.10.2017 | 13:39

Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը` Kope ռադիոկայանին ասել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին։


Նրա խոսքով՝ կատալոնական ճգնաժամը Պիրենեյան թագավորության ներքին գործն է։ «Եվրոպան կողմ է երկխոսությանը, կարևոր է Իսպանիայի իրավական բազայի և Սահմանադրության շրջանակում լուծում գտնել։ Լավ կլիներ, եթե Կատալոնիայի կառավարությունը անկախություն չհռչակեր: Եվրոպայում ոչ ոք չի կարող համաձայնել Կատալոնիայի անկախությանը»,- նշել է Տայանին։

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ